Մամլո հաղորդագրություն

3 Դեկտեմբերի, 2011 00:00
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Երևանում էին գտնվում ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակող միջազգային փորձագիտական խմբի լեհ և ռումինացի դասախոսները:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնի «կապիտան» հաստիքապաշտոնային դասընթացների ունկնդիրների հետ եռօրյա պարապմունքներին հրավիրված օտարերկրյա սպաները դասախոսություններ անցկացրեցին «առաջնորդություն» և «մարտավարություն» թեմաներով: Պարապմունքերի ժամանակ ուսանողները ծանոթացան «Ղեկավարում առաջադրանքի միջոցով» փիլիսոփայության, անձնակազմի և ստորաբաժանումների առաջնորդման սկզբունքներին, շտաբային ընթացակարգերին, պաշտպանողական և հարձակողական գործողությունների հիմունքներին: Դասավանդման մեթոդաբանության հարցերով լեհ և ռումինացի դասախոսները քննարկումներ անցկացրեցին նաև Ռազմական ինստիտուտի դասախոսական ու մեթոդական կազմերի հետ:
  • Տարածել