Մամուլի հաղորդագրություն

2 Դեկտեմբերի, 2011 00:00
ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ ս.թ դեկտեմբերի 3-ին տեղի կունենան հետևյալ միջոցառումները.

ժամը 11.00-ին` այցելություն «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հիշատակի տուրքի և պսակադրության արարողություն ՀՀ Ազգային հերոս Մ. Գորգիսյանի շիրիմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ, ժամը 12.00-ին` ՀՀ Ազգային հերոս Մ. Գորգիսյանի ծննդյան 50-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում «Ա. Բաբաջանյան» համերգասրահում: Միջոցառման մասնակիցներին տեղափոխող ավտոբուսները կմեկնեն ս.թ դեկտեմբերի 3-ին, ժամը 10:30-ին, Ստ. Շահումյանի անվան հրապարակից: Մովսես Գորգիսյանի կյանքին և գործունեությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով Հղում 1 Հղում 2
  • Տարածել