Մամուլի հաղորդագրություն

31 Հունվարի, 2012 00:00
ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական համագործակցության պլանի շրջանակներում ս.թ. հունվարի 29-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ Մոնթերեյ քաղաքում տեղակայված Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի փորձագիտական խումբը:

ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների մասնագետների հետ հունվարի 30-ից փետրվարի 3-ը փորձագիտական խմբի անդամները անցկացրեցին բրիֆինգներ և քննարկումներ Պաշտպանական պլանավորման, դրա իրականացման այլընտրանքային մոտեցումների, ռեսուրսների բաշխման, ռիսկերի կառավարման ծրագրավորման, բյուջետավորման տարատեսակների վերաբերյալ: Ամերիկյան փորձագետները ներկայացրեցին պաշտպանական ռեսուրսների կառավարման ամերիկյան մոդելը, նրա առանձնահատկությունները և դերը պաշտպանական պլանավորման գործընթացում: Անդրադարձ կատարվեց նաև այլ երկրների պաշտպանական պլանավորման, ծրագրավորման և բյուջետավորման համակարգերին:
  • Տարածել