Հայոց բանակի զինվորը ռեկորդ է սահմանել

28 Հունվարի, 2012 00:00
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ Զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանը այսօր սահմանել է արտակորման նոր ռեկորդ՝ հաղթահարելով անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին կատարած նույն վարժության սեփական ռեկորդը:

Նա 4 ժամ 35 րոպեում կատարել է 7550 արտակորում (անցյալ տարի կատարել էր 6500 արտակորում): Ռեկորդը գրանցել է Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանի գլխավորած հանձնաժողովը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է, որ սերժանտ Միքայելյանի սահմանած ռեկորդը կգրանցվի նախ Հայաստանի ռեկորդների գրքում՝ «Դյուցազնագրքում», ապա սահմանված ռեկորդի տեսանյութը կուղարկվի Լոնդոն` Գինեսի ռեկորդների համակարգող հանձնաժողովին՝ հայ մարզիկ-զինվորի ռեկորդը գրանցելու համար: Թովմասյանը նաև նշել է, որ նման ռեկորդ աշխարհում դեռ ոչ ոք չի սահմանել: Մասնագիտությամբ սամբիստ Ռուբիկ Միքայելյանը, ով արդեն 8 ամսին է ծառայում է ՀՀ զինված ուժերում, մտադիր է մինչ ծառայության ավարտը արտակորում վարժության ռեկորդը հասցնել 10.000-ի:
  • Տարածել