Սերժ Սարգսյանն ընդունեց Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչին
19 Դեկտեմբերի, 2006 00:00
Կողմերն անդրադարձան 2007թ. պաշտպանական համագործակցության ծրագրով նախատեցված երկկողմ միջոցառումներին` կարևորելով Գերմանիայի ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաների պատրաստումն ու վերապատրաստումը:
Նշելով, որ 2006-ին երկրները համագործակցել են ոչ միայն պաշտպանական այլ նաև անվտանգության բնագավառում` նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործում գերմանական կողմի մասնակցության համար:
Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի մշակման գործում կողմերը կորևորեցին Գերմանիայի պաշտպանության նախարարության մասնագետների ապագա օժանդակությունը: