Հաղորդագրություն Մամուլի Համար
25 Դեկտեմբերի, 2006 00:00Ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 14:10-ի սահմաններում Իջևանի զորամասի մարտական հենակետերից մեկին առանց զենքի և զինամթերքի մոտեցել և գերի է հանձնվել ադրբեջանական զինված ուժերի ժամկետային զինծառայող, 1987թ. ծնված շարքային Սամիդ Նազիմօղլի Մամեդովը:
Տվյալ արարքը նա բացատրում է սպաների կողմից պարբերաբար ծաղրանքի և ծեծի ենթարկվելու փաստով: Սամիդ Մամեդովը ծառայում է մեկ տարի, զորակոչվել է Ակստաֆայի ԶԿ-ից: Կատարվում է հետաքննություն: