Սերժ Սարգսյանն ընդունեց Պրն. Էնթոնի Գոդֆրեին
12 Հունվարի, 2007 00:00
Հանդիպման սկզբում կողմերը միմյանց շնորհավորեցին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Պրն. Է.Գոդֆրեը ՀՀ պաշտպանության նախարարին ընդհանուր գծերով ներկայացրեց Իրաքում նոր ռազմավարության վերաբերյալ ս.թ. հունվարի 10-ին ԱՄՆ ժողովրդին ուղղված Նախագահ Ջորջ Բուշի ելույթը, որտեղ մասնավորապես կարևորվում են Իրաքում անվտանգության ապահովման, կայունության հաստատման, տնտեսական զարգացման և ներազգային հաշտեցման խնդիրները:
Անդրադառնալով նախարար Սերժ Սարգսյանի` Իրաք այցելությանը, Պրն. Է. Գոդֆրեը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղարարար առաքելություններին և մատնանշեց հայ խաղաղապահների կողմից ցուցաբերած բարձր պատրաստվածությունն ու պատասխանատվությունը: