Ի գիտություն ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

12 Փետրվարի, 2007 00:00
Տեղեկացնում ենք, որ ս.թ. փետրվարի 14-ից 16-ը Երևանում կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման հանձնախմբի նիստը և ուսումնամեթոդական հավաքը:

14 փետրվարի 13:00 – ԱՊՀ անդամ պետությունների միացյալ ՀՕՊ համակարգի հարցերով համադրման հանձնախմբի նախագահ, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովի գլխավորած պատվիրակության դիմավորման արարողություն «Էրեբունի» օդանավակայանում, ճեպազրույց: 16:00 – պատվիրակության այց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղկեպսակի տեղադրում 1915թ. զոհերի հուշակոթողին:   15 փետրվարի 09:30 - ՈՒսումնամեթոդական հավաքի բացում մարշալ Ա.Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում: 12:00 - Այցելություն «Էրեբունի» օդանավակայան: 15:00 - ԱՊՀ ՀՕՊ հարցերով համադրման հանձնախմբի նիստ /ՊՆ ընդունելությունների տուն/: 16:00 - Մամլո-ասուլիս: 16 փետրվարի 10:00 - Այցելություն Չոբան-Քարա /զորամաս/: 16:20 – Ճեպազրույց «Էրեբունի» օդանավակայանում:      Միջոցառումը լուսաբանելու համար ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է ցուցակագրվեն` զանգահարելով 28-26-30 հեռախոսահամարով:
  • Տարածել