Սերժ Սարգսյանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
15 Մարտի, 2007 00:00Ս.թ. մարտի 15-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի կազմակերպության առջև ծառացած խնդիրները, դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները: