Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
12 Մարտի, 2007 00:00Ս.թ. մարտի 10-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնեց Ֆրանսիա:
Մարտի 12-ին պատվիրակությունը հանդիպեց Ֆրանսիայի պաշտպանության նախարար տկն. Միշել Ալիո-Մարիի և Ֆրանսիայի Բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ժան-Լուի Ժորժելինի հետ:
Այցի շրջանակներում նախարարը կայցելի Ֆրանսիայի Պաշտպանության նախարարություն, որտեղ գրառում կկատարի Պաշտպանության նախարարության «Ոսկե» գրքում:
Նախատեսվում է նաև հայկական պատվիրակության այցը Ֆրանսիայի Զինվորական ոստիկանության ազգային դպրոց:
Մարտի 13-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ
Շառլ Ազնավուրի հետ:
Մարտի 14-ին պատվիրակությունը կվերադառնա Երևան: