Միքայել Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար
25 Ապրիլի, 2007 00:00Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապրիլի 23-ի հրամանագրով գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից եւ արձակվել ՀՀ զինված ուժերի պահեստազոր:
Նախագահի մեկ այլ` ապրիլի 24-ին ստորագրած հրամանագրով Միքայել Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար: