ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Էնթոնի Գոդֆրեին
4 Մայիսի, 2007 00:00Ս.թ. մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Էնթոնի Գոդֆրեին:
Հանդիպման սկզբում պարոն Է.Գոդֆրեը շնորհավորեց Միքայել Հարությունյանին` նոր նշանակման կապակցությամբ:
Անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը, կողմերը փաստեցին երկուստեք ձեռքբերումները, քննարկեցին ակնկալվող զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձան ՀՀ զինված ուժերում իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներին ԱՄՆ-ի աջակցությանը:
Հանդիպման վերջում պարոն Է.Գոդֆրեը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց միջազգային խաղարարար առաքելություններում Հայաստանի մասնակցության համար` բարձր գնահատելով հայ խաղաղապահների կողմից ցուցաբերած պատրաստվածությունն ու պատասխանատվությունը: