Հաղորդագրություն մամուլի համար

7 Մայիսի, 2007 00:00
Ս.թ. մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվելու է Շուշիի ազատագրման 15-րդ տարելիցին նվիրված զորահանդես:

Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները մինչև ս.թ. մայիսի 8-ը` ժամը 17:00 պետք է ցուցակագրվեն` զանգահարելով 28 26 30 հեռախոսահամարով: ԶԼՄ-ների ցուցակագրված ներկայացուցիչներին ԼՂՀ տեղափոխելու համար նախատեսված ավտոբուսը Ստեփանակերտ կմեկնի ս.թ. մայիսի 8-ին, ժամը 23:00` Ալ.Թամանյանի արձանի մոտից:
  • Տարածել