Հաղորդագրություն մամուլի համար
19 Մայիսի, 2007 00:00Ս.թ. մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրիի և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էնթոնի Ջոն Ջեյմս Քենթորի մասնակցությամբ Հայաստանի մարդասիրական ականազերծման կենտրոնում /ք.Էջմիածին, Աթարբեկյան 8/ տեղի կունենա անգլերեն լեզվի ուսուցման դասարանի բացման արարողությունը:
Միջոցառումը լուսաբանելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են մեկնել Էջմիացին ժամը 09:30-ին Ալ.Թամանյանի արձանի մոտից: