Պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանում Լիբանանի դեսպանին
18 Մայիսի, 2007 00:00Ս.թ. մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժիբրայիլ Բուտրոս Ժաարային:
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա համառոտ ներկայացրեց Լիբանանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններինª Ժիբրայիլ Բուտրոս Ժաարայը նշեց, որ թեև այսօր հայ-լիբանանյան կապերը դինամիկ զարգանում են, սակայն կան չօգտագործված հնարավորություններ: Նա ընդգծեց, որ երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում էական է շփումների ակտիվացումը բոլոր մակարդակներում:
Անդրադառնալով ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառում երկու երկրների փոխհարաբերությունների ներկա վիճակինª նախարար Միքայել Հարությունյանը նշեց, որ հայկական կողմը միշտ պատրաստ է խորացնելու համագործակցությունն այս ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: