ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ԿՈՍՈՎՈ ՄԵԿՆՈՂ ՀՀ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
23 Մայիսի, 2007 00:00Պարոնայք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ և զինվորներ
Հարգելի հյուրեր
Ձևավորված ավանդույթի համաձայն, մենք հերթական անգամ Կոսովո ենք ճանապարհում ՀՀ խաղաղապահ դասակին: Դա վկայում է այն մասին, որ մենք արդեն մեր կայուն ներդրումն ունենք միջազգային անվտանգության ապահովման գործում:

Սակայն առավել կարևորն այն է, որ մենք հերթական անգամ հպարտությամբ և բաց ճակատով ենք կատարում այս արարողությունը: Սա արդեն մեր խաղաղապահների բարձր մասնագիտական պատրաստվածության, բազմազգ ուժերում գործելու հմտությունների, հայ զինվորի մարտական, կարգապահական, բարոյական արժանիքների վկայությունն է: Պատահական չէ, որ հայ խաղաղապահները և Կոսովոյում, և Իրաքում վստահելի գործընկերոջ համբավ են ձեռք բերել: Այս փաստը շատ կարևոր է, քանի որ դրանով մենք ամուր հիմքեր ենք ստեղծում մեր խաղաղապահ ուժերի հետագա զարգացման համար:
Կարծում եմ ավելորդ չի լինի նշել, որ հայ խաղաղապահների փայլուն ծառայությունը բարձրացնում է նաև մեր երկրի, նրա զինված ուժերի վարկն ու հեղինակությունը միջազգային ռազմական շրջանակներում: Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բարեկամ Հունաստանի զինված ուժերին այն համակողմանի աջակցության համար, ինչի շնորհիվ մեր անձնակազմի համար Կոսովոյում ապահովվում է արդյունավետ և ապահով ծառայություն:
Դիմելով առաքելության մեկնող խաղաղապահներին, ցանկանում եմ նշել. նախորդ հերթափոխների ընթացքում ձեր ընկերները դժվարին ճանապարհ են հարթել ձեզ համար և հայ խաղաղապահի պատվաբեր անուն ստեղծել: Ուրեմն ձեր բարոյական պարտքն է բարձր պահել այդ անունը, դրսևորել հայ խաղաղապահին վայել մարդասիրություն ու արժանապատվություն, քանի որ դուք ներկայացնում եք ՀՀ զինված ուժերի դեմքը միջազգային ասպարեզում:
Վստահ եմ, որ պատվով կկատարեք ձեր առջև դրված բոլոր խնդիրները:
Ձեզ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ: