Միքայել Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Վլադիմիր Պրյախինին
4 Հունիսի, 2007 00:00Ս.թ. հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Վլադիմիր Պրյախինին` դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Հանդիպման սկզբում դեսպան Պրյախինը շնորհավորեց Մ. Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, անդրադարձավ իր պաշտոնավարման ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ՀՀ-ում կատարված աշխատանքներին` մասնավորապես հրթիռային վառելիքի բաղադրիչների պաշարների (մելանժ) վերացմանը:
Հանդիպման ավարտին Միքայել Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթեց հետագա առաքելություններում: