Կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը
20 Հունիսի, 2007 00:00Ս.թ. հունիսի 20–ին կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Մոսկվա էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի մասնակիցների քննարկմանը ներկայացված օրակարգային երկու տասնյակից ավելի հարցերից առանձնատուկ ուշադրության է արժանացել ԱՊՀ անդամ պետությունների ռազմական համագործակցության կոնցեպցիայի իրականացման, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հիմնական ուղղություններով միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հարցը:
Ծավալված քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև ԱՊՀ մասնակից երկրների ՀՕՊ միացյալ համակարգի հետագա կատարելագործմանն ու զարգացմանը, թռիչքների անվտանգության ապահովմանը և ԱՊՀ – ում խաղաղության պահպանման ուղղությամբ Միացյալ (հավաքական) ուժերի գործունեությանն առնչվող ու մի շարք այլ հարցերի, ստորագրվել են փաստաթղթեր: Մոսկվա կատարած այցի շրջանակներում պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ:
ՌԴ պաշտպանության նախարար Ա.Սերդյուկովի հետ հանդիպման ընթացքում անդարադարձ է եղել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին առնչվող հարցերին, մասնավորապես` ռուսական 102 – րդ ռազմակայանի սոցիալ–կենցաղային խնդիրներին: Ղազախստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության սկզբնավորման պայմանագրա-իրավական բազայի ստեղծմանն առնչվող հարցեր:
Վաղը երկկողմ հանդիպումները կշարունակվեն: