Շրջանավարտների բաշխումը շարունակվում է
9 Հուլիսի, 2007 00:00ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հայտնում է, որ շարունակվում է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների` ըստ ծառայության վայրի բաշխման գործընթացը:
Ս.թ. հուլիսի 14-ին, ժամը 11:00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մեծ դահլիճում տեղի է ունենալու Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի և օտարերկրյա ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների բաշխումը:
Բաշխման գործընթացը լուսաբանելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ցուցակագրվել` զանգահարելով 28 26 30 հեռախոսահամարով:
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարություն տեղափոխող ավտոբուսը կմեկնի Ալ.Թամանյանի արձանի մոտից` ս.թ. հուլիսի 14-ին, ժամը 10:00-ին: