Մ.Հարությունյանը հանդիպեց ռազմաուսումնական հաստատությունների 2007թ. շրջանավարտների հետ

12 Հուլիսի, 2007 00:00
Ս.թ. հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների 2007թ. լավագույն շրջանավարտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը` ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ:

Նախարարը, շնորհավորելով նորաթուխ սպաներին ռազմաուսումնական հաստատությունը բարձր առաջադիմությամբ ավարտելու կապակցությամբ, հաջողություն մաղթեց նրանց` զինվորական առաքելություն իրականացնելու գործում: Պաշտպանության նախարարն արժեքավոր նվերներով պարգևատրեց ռուհը ոսկե մեդալով ավարտած 4 սպաներին, իսկ գերազանց առաջադիմությամբ ավարտած թվով 38 սպաներ ստացան պատվոգրեր: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը, ողջունելով շրջանավարտներին, իր խոսքում կարևորեց ռազմաուսումնական հաստատությունը գերազանց առաջադիմությամբ ավարտած սպայի մուտքը բանակ, ինչն իր դրական ազդեցությունը կունենա հայ երիտասարդի` որպես խելացի, խիզախ և գրագետ զինվորի դաստիարակման գործում:
  • Տարածել