Գենարալ չէ այն գեներալը, որը դադարում է զինվոր լինելուց
14 Հուլիսի, 2007 00:00Ս.թ. հուլիսի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարարության մեծ դահլիճում տեղի ունեցավ օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների 2007թ. շրջանավարտների` ըստ ծառայության վայրի բաշխումը:
Ողջունելով երիտասարդ սպաներին, ծնողներին և հյուրերին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը խոսեց հայկական բանակում ձևավորված ավանդույթների մասին: Նա ընդգծեց նաև այն փաստը, որ մեր բանակն այնպիսի առանձնահատկություններ ունի, որոնք հարիր են աշխարհի ուժեղ և զարգացած բանակներին, նշելով. «Մենք բոլորս սկսել ենք այս նստարաններից: Լավ չէ այն զինվորը, որը չի ձգտում գեներալ դառնալ, բայց նաև գեներալ չէ այն գեներալը, որը դադարում է զինվոր լինելուց»:
Նա կոչ արեց երիտասարդ սպաներին չխուսափել դժվար ծառայությունից, ընդհակառակը, ձգտել դժվարությունները հաղթահարել երիտասարդ հասակում:Ս.Օհանյանը բարի ծառայություն մաղթեց երիտասարդներին:
Գործընթացը շարունակվում է: