Կայացավ ռազմական դոկտրինի նախագծի մշակման հանձնաժողովի երկրորդ նիստը
3 Օգոստոսի, 2007 00:00Ս.թ. օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը նախագահում էր ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը:
Նիստի ընթացքում ամփոփվեցին ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվեցին և համաձայնեցվեցին հանձնաժողովի անդամների նկատառումներն ու առաջարկությունները:
Նիստի վերջում որոշումներ կայացվեցին հանձնաժողովի կազակերպչական հետագա աշխատանքների վերաբերյալ և հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: