Պաշտպանության նախարարը այցելեց Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան
1 Սեպտեմբերի, 2007 00:00Ս.թ. սեպտեմբերի 1-ին` նոր ուսումնական տարվա առիթով, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը այցելեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան:
Շնորհավորելով ներկաներին Գիտելիքի օրվա կապակցությամբ` նախարարը կարևորեց վարժարանի դերը թե ապագա օրինակելի սպա և թե քաղաքացի դաստիարակելու գործում:
Միքայել Հարությունյանը շրջայց կատարեց վարժարանի տարածքում, ծանոթացավ սաների սոցիալ–կենցաղային, զորանոցային պայմաններին: