ՆԱՏՕ-ի դիտորդական խումբ Հայաստանում
3 Սեպտեմբերի, 2007 00:00Ս.թ. սեպտեմբերի 3-ից 7-ը Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրի օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի Լիսաբոնի միացյալ հրամանատարության դիտորդական խումբը` հայկական խաղաղապահ գումարտակում վաշտի ինքնագնահատումը կատարելու նպատակով: