ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտում մեկնարկեց ուսումնական տարին
3 Սեպտեմբերի, 2007 00:00Ս.թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` նոր ուսումնական տարվա կապակցությամբ անցկացվեց հանդիսավոր տողան:
Ինստիտուտի կուրսանտներին և պրոֆեսորադասախոսական կազմին շնորհավորեց և ուսման մեջ հաջողություններ ու ձեռքբերումներ մաղթեց իստիտուտի պետ գեներալ-մայոր Գարիկ Գաբրիելյանը:
Առավոտից ինստիտուտի շարահրապարակում, մարզական ավանում, տարբեր ամբիոնների լսարաններում վերսկսվեցին շարային, ֆիզիկական պատրաստության, մասնագիտական առարկաների դասընթացները:
Հանրապետության գլխավոր սպայական դարբնոցի 4-րդ կուրսի կուրսանտներն ու դասախոսները պատրաստվում են հաջորդ տարվա ավարտական քննություններին, որոնք 2008-ին կանցկացվեն արդեն 14-րդ անգամ: