ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է
14 Սեպտեմբերի, 2007 00:00Համաձայն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների միջև պայմանավորվածության, ՌԴ իրավապահների կողմից Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուժերով ս.թ. սեպտեմբերի 15-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան կբերվեն ռազմական հետախուզման մեջ գտնվող նախկին 3 զինծառայողներ (1 սպա, 2 զինվոր):
Նշված կալանավորների ժամանումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ցուցակագրվել ՀՀ ՊՆ մամլո ծառայությունում` զանգահարելով 28-26-30 հեռախոսահամարով` մինչև ժամը 17:00: