Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի դեսպանին
18 Սեպտեմբերի, 2007 00:00Ս.թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Պանայոտա Մավրոմիխալիին: Հանդիպման սկզբում, անդրադառնալով վերջին տարիներին օրեցօր խորացող հայ-հունական ռազմական համագործակցությանը` նախարարը բարձր գնահատեց դեսպանի ներդրումը` մաղթելով նրան հաջողություն հետագա առաքելություններում:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարին` ջերմ խոսքերի համար, ասելով որ հեռանում է Հայաստանից մեծ տպավորություններով:
Խոսելով հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահների մասին` նախարարը ներկայացրեց առաջիկայում այս ոլորտում նախատեսվող ծրագրերը:
Կողմերը քննարկեցին նաև մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր: