Միքայել Հարությունյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի աշխատանքային խմբի անդամներին

20 Սեպտեմբերի, 2007 00:00
Ս.թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գլոբալ անվտանգության հարցերի գործընկերության ռազմավարության գրասենյակի աշխատանքային խմբի անդամներին:

Հանդիպման ընթացքում խմբի անդամները ներկայացրեցին իրենց այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքները և ՀՀ պաշտպանական բարեփոխումների ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ իրենց տեսակետները: Նախարար Միքայել Հարությունյանը խմբի անդամներին շնորհակալություն հայտնեց արդյունավետ աշխատանքի համար և կարևորեց պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ գործընկեր երկրների կողմից ցուցաբերվող օժանդակությունը:
  • Տարածել