ՄԻԱՎ կանխարգելմանն ուղղված միջազգային համաժողով
29 Սեպտեմբերի, 2007 00:00Ս.թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Մոսկվայում կկայանա «Զինծառայողների շրջանում ՄԻԱՎ (Մարդու Իմունային Անբավարարության Վարակ) կանխարգելմանն ուղղված միջազգային համագործակցություն: Խնդիրներ և հեռանկարներ» թեմայով 4-րդ միջազգային գիտագործնական համաժողովը, որին ՀՀ զինված ուժերից կմասնակցի 1 սպա: