Ս.Օհանյանը կմեկնի Ուկրաինա
2 Հոկտեմբերի, 2007 00:00Ս.թ. հոկտեմբերի 4-ից 7-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության 2007թ. ծրագրի համաձայն կմեկնի Ուկրաինա: