Կայացավ ռազմական դոկտրինի նախագծի մշակման հանձնաժողովի վեցերորդ նիստը
3 Հոկտեմբերի, 2007 00:00Ս.թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` վեցերորդ նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում ամփոփվեցին ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվեցին և համաձայնեցվեցին նախագծի վերաբերյալ ստացված բոլոր դիտողություններն ու առաջարկությունները: Նիստի վերջում Հանձնաժողովը որոշում կայացրեց ՀՀ ռազմական դոկտրինի նախագիծը միջազգային փորձաքննության ներկայացնելու վերաբերյալ: