Դեսպանը պարգևատրեց Մ.Հարությունյանին
4 Հոկտեմբերի, 2007 00:00Այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը և Ռուսաստանի Դաշնության հասարակական պարգևների ազգային կոմիտեի նախագահ Վ.Շևչենկոն Երևանում Ռուսաստանի դեսպանատանը, ի թիվս պետական և հասարակական այլ գործիչների, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին հայ-ռուսական բարեկամության և ռազմա-տեխնիկական համագործակցության ամրապնդման գործում ունեցած անձնական ներդրումների համար պարգևատրեցին «Մարշալ Ժուկով» շքանշանով: