Կայացավ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը

8 Հոկտեմբերի, 2007 00:00
Հոկտեմբերի 6 – ին Դուշանբեում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի քննարկմանն էին ներկայացված քսանից ավելի հարցեր:

Քննարկումներին մասնակցում էին նաև ՀԱՊԿ անդամ - երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարները: ՀԱՊԿ գագաթաժողովում քննարկված և հավանության արժանացած փաստաթղթերի թվում են ՀԱՊԿ շրջանականերում խաղաղապահ գործունեությանն ու ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի իրավանորմատիվային բազայի կատարելագործմանն առնչվող փաստաթղթերի երկու փաթեթ: Առաջին փաթեթը ներառում է ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության վերաբերյալ համաձայնագիրը, Հավաքական խաղաղապահ գործունեության, Խաղաղապահ գործողությունները նախապատրաստող օպերատիվ խմբի,ինչպես նաև Խաղաղապահ առաքելության ղեկավարի կանոնակարգերը: Երկրորդ փաթեթում են` ՀԱՊԿ անդամ երկրների` Ռազմական նշանակության արտադրանքի արդիականացման, վերանորոգման, շահագործման, արտադրության, ինչպես նաև օգտահանման և շահագործման ժամկետների երկարացման բնագավառում ռազմատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, ռազմատնտեսական համագործակցության շրջանականերում այլ փաստաթղթեր:
  • Տարածել