Փոփոխություններ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնական այցի ծրագրում

9 Հոկտեմբերի, 2007 00:00
Ս.թ հոկտեմբերի 9 –ին երևանի «Էրեբունի» օդանավակայանում 16:30-ին պատվիրակությանը կդիմավորեն ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը և ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի այլ ներկայացուցիչներ: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո, ժամը 17:00-ին տեղի կունենա երկու երկրների պաշտպանության նախարարների ճեպազրույցը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. հոկտեմբերի 10-ին և 11 -ին պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի և ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ա.Աղաբեկյանի հետ: Հոկտեմբերի 10 –ին Պաշտպանության նախարարությունում կկայանա երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների նախարարների հանդիպումը, կստորագրվեն ռազմական համգործակցության վերաբերյալ երկկողմ փաստաթղթեր: Նույն օրը, ժամը 12 -ին ռումինական պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան, որտեղ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թ. Մելեշկանուն գրառում կկատարի հուշամատյանում: Ժամը 14:30-ին պատվիրակությունը կայցելի ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այնուհետև պատվիրակությունը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում պաշտոնական հանդիպում կունենա ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի հետ: Ժամը 16:50-ին պատվիրակության անդամները կայցելեն ՀՀ Ազգային պատկերասրահ: Հոկտեմբերի 11–ին ժամը 11:00-ին պատվիրակությունը կայցելի Մատենադարան, ժամը 13:45 –ին, «Էրեբունի» օդանավակայանում, մինչև պատվիրակության մեկնման հանդիսավոր արարողությունը, կկայանա մամլո ասուլիս Հայաստանի և Ռումինիայի պաշտպանության նախարարների մասնակցությամբ: Այցը լուսաբանել ցանկացող լրագրողները նախապես ցուցակագրվեն` զանգահարելով 28-26-30 հեռախոսահամարով:
  • Տարածել