Ստորագրվեց երկկողմ ռազմական համագործակցության փաստաթուղթ
10 Հոկտեմբերի, 2007 00:00Հոկտեմբերի 10–ին Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցի ծրագրի շրջանակում հանդիպեց ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների միջև առկա ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակին` փաստելով, որ կան բոլոր նախադրյալները այդ համագործակցությունն էլ ավելի խորացնելու համար, մասնավորապես` ռազմական կրթության բնագավառում: Պաշտպանության նախարարները նաև անդրադարձան Սևծովյան ընդլայնված տարածաշրջանի անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրներին առնչվող հարցերի:
Հանդիպման ավարտին ստորագրվեց ՀՀ պաշտպանության նախարարության և Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության միջև երկկողմ ռազմական համագործակցության 2008թ. պլանը: