Մասնակցում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները

13 Հոկտեմբերի, 2007 00:00

Նահանգային համագործակցության ծրագրի շրջանակում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանզաս նահանգում այսօր մեկնարկած «Արձագանքն արտակարգ իրավիճակներին և առաջնահերթ բուժօգնության կազմակերպումը» թեմայով միջոցառմանը մասնակցելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 12–ից 22–ը ԱՄՆ է գործուղվել ՀՀ ՊՆ երկու զինծառայող: *** ՀՀ պաշտպանության նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև երկկողմ համագործակցության 2007թ. ծրագրի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 14–ից 27–ը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները Սոլնեչնոգորսկում (ՌԴ) կմասնակցեն «Սենեժ»-47 միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացին: *** ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչը կմասնակցի հոկտեմբերի 15–ից 16-ը Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին:
  • Տարածել