Պաշտպանության նախարարը կմեկնի Բելառուսի Հանրապետություն

16 Հոկտեմբերի, 2007 00:00
Բելառուսի պաշտպանության նախարարի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հոկտեմբերի 18 - ից 21 -ը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:

Այցի ընթացքում նախատեսվում է Միքայել Հարությունյանի հանդիպումը իր պաշտոնակցի` գեներալ - գնդապետ Լեոնիդ Մալցևի հետ: Երկու երկրների պաշտպանական գերատեսչություների ղեկավարները քննարկելու են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կստորագրվի երկկողմ ռազմական համագործակցության 2008թ. պլանը:
  • Տարածել