Օրենսդրական փոփոխությունները կբխեն պաշտպանական բարեփոխումների ծրագրի դրույթներից

15 Հոկտեմբերի, 2007 00:00
Ի կատարումն ՀՀ նախագահի կողմից հաստատված ՀՀ պաշտպանական բարեփոխումների 2007 - 2015թ.թ. ծրագրի դրույթների, ս.թ. հոկտեմբերի 15 – ին կայացավ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը լրամշակող գերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ ԶՈւ ԳՇ պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ - գնդապետ Սեյրան Օհանյանի նախագահությամբ:

Հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը: Հանսձնաժողովի նախագահ Ս. Օհանյանը հանձնարարեց հաշվի առնել քննարկման ընթացքում հնչած առաջարկներն ու դիտողությունները և նոյեմբերի 2 – ին հրավիրել հանձնաժողովի նիստ` օրենքի նոր նախագիծը հաստատելու համար:
  • Տարածել