Մասնակցում են ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները

17 Հոկտեմբերի, 2007 00:00

ՀՀ Պն ներկայացուցիչը ս.թ. հոկտեմբերի 22–ից նոյեմբերի 2–ը Հունաստանի բազմազգ խաղաղապահ գործողությունների վարժեցման կենտրոնում (ք. Կիլիկս) կմասնակցի Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) պայմանագրի տեսուչների և ուղեկցողների դասընթացին: *** Հոկտեմբերի 23–ից 25–ը Մոսկվա կմեկնի ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ –պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Ս. Շահսուվարյանը` մասնակցելու ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ համագործակցության 2007թ. պլանով նախատեսված տեղեկատվության և հասարակության հետ կապերի հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը: *** ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ – մայոր Ա. Փայտյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հոկտեմբերի 24–ից 26–ը կմեկնի Գերմանիա` մասնակցելու Հեյդելբերգում կայանալիք «Ցամաքային ուժերի փոխակերպումը 21 – րդ դարում» թեմայով եվրոպական բանակների 15–րդ ամենամյա համաժողովին:
  • Տարածել