Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետը:
18 Հոկտեմբերի, 2007 00:00Ս.թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասի գլխավորած պատվիրակությունը:
Գեներալ Դ. Ղրափսասը հանդիպում կունենա ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ: Նախատեսվում է նաև այցելություն հայկական խաղաղապահ ստորաբաժանում:
Հոկտեմբերի 23–ին, ժամը 11:00-ին Հունաստանի ԱՊ ԳՇ պետը և նրա տիկինը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն ցեղասպանության զոհերի հիշատակին և գրառում կանեն Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:
Այցը կավարտվի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ ռազմական համգործակցության 2008թ. ծրագրի ստորագրությամբ: