Միքայել Հարությունյանն ընդունեց Հունաստանի գլխավոր շտաբի պետին
23 Հոկտեմբերի, 2007 00:00
Նախարար Միքայել Հարությունյանը, փաստելով հայ եւ հույն եղբայրական ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերությունները, ողջունեց Հունաստանի պաշտպանության գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակին` կողմերը նշեցին, որ ունեն հնարավորություն և, ամենակարևորը, ցանկություն` խորացնելու այդ համագործակցությունը:
Գեներալ Դիմիտրիոս Ղրափսասը գոհունակություն հայտնեց հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղարարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ դասակի մասնագիտական բարձր պատրաստվածության համար:
Իր հերթին նախարար Մ.Հարությունյանը բարձր գնահատելով խաղարար գործունեությանը հունական կողմի ցուցաբերած աջակցությունը, ներկայացրեց առաջիկայում այս ոլորտում նախատեսվող ծրագրերը: Հանդիպան վերջում անդրադարձ եղավ մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին: