Կնախապատրաստվի «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծ
2 Նոյեմբերի, 2007 00:00Ս.թ. նոյեմբերի 2 – ին կայացավ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը լրամշակող գերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ ԶՈւ ԳՇ պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ - գնդապետ Սեյրան Օհանյանի նախագահությամբ:
Նիստում մանրամասնորեն քննարկվեցին օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների կողմից արված բոլոր դիտողություններն ու առաջարկները: Հաշվի առնելով կատարվելիք օրենսդրական փոփոխությունների ընդգրկուն ծավալները` հանձնաժողովը որոշեց, «Պաշտպանության մասին» օրենքը լրամշակելու փոխարեն, նախապատրաստել և քննարկման ներկայացնել օրենքի նոր նախագիծ` այդ նպատակով հանձնաժողովին առընթեր ստեղծելով աշխատանքային խումբ: