ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը Աստանայում
26 Նոյեմբերի, 2007 00:00ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. նոյեմբերի 26-ին մեկնեց Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 53-րդ նիստին:
Նիստի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքային մարմինների 2007թ. գործունեության արդյունքները և կհաստատվի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2008թ. աշխատանքային պլանը:
Մասնավորապես, նախատեսվում է քննարկել և հաստատել ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի և դրա համադրող մարմնի` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համադրման կոմիտեի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր: