Հայկական պատվիրակությունն այցելել է ՆԱՏՕ –ի կենտրոնակայան
23 Նոյեմբերի, 2007 00:00ՆԱՏՕ –ում ՀՀ առաքելության և ՆԱՏՕ –ի միջազգային քարտուղարության համագործակցությամբ կազմակերպված «Պաշտպանական հաստատությունների կառուցում ՀՀ խորհրդարանականների և ավագ պաշտոնյաների համար» խորագրով ծրագրի շրջանակներում նոյեմբերի 20 –ից 22-ը ՆԱՏՕ – ի կենտրոնակայան է այցելել հայկական պատվիրակությունը, որի կազմում են եղել ՀՀ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներ Կարեն Սարիբեկյանը, Աշոտ Տոնոյանը, Վարդան խաչատրյանը, ԱԳՆ ՍՎՄԱ վարչության պետ Արմեն Եդիգարյանը:
Ծրագիրն ընդգրկել է զեկույցներ ՆԱՏՕ – ի ընթացիկ քաղաքական օրակարգի, Խորհրդարանական վեհաժողովի դերի, ՆԱՏՕ –ի գործողությունների, ռազմավարական պաշտպանական վերազննման և խորհրդարանների դերակատարության վերաբերյալ:
Ներածական ելույթով հանդես է եկել Հարավային Կովկասում ՆԱՏՕ - ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, իսկ մյուս զեկույցները ներկայացրել են Քաղաքականության պլանավորման ստորաբաժանման փոխղեկավար Մ. Ռյուհլեն, Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Ա.Չելլինոն, գործողությունների գծով ԳՔ փոխտեղակալ Ջ.Պարդյուն, ՆԱՏՕ –ում Լիտվայի դեսպան Լ. Լինկևիչյուսը: Ծավալված քննարկումների ընթացքում հնչել են բազմաթիվ հարցեր, որոնց Դաշինքի ներկայացուցիչները տվել են պարզաբանումներ: