Հերթական մոնիտորինգը սահմաններում
28 Նոյեմբերի, 2007 00:00ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 28-ին Իջևան-Նոյեմբերյան սահմանահատվածում կատարվել է մոնիտորինգ: Ի տարբերություն նախորդ` Ասկեպարում կայացած մոնիտորինգի, որի ժամանակ ադրբեջանական դիպուկահարի կողմից կրակ էր բացվել մոնիտորինգի մասնակիցների ուղղությամբ, այս անգամ այն անցավ առանց նման պատահարների:
Իսկ մինչ մոնիտորինգը Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են սահմաններում տիրող և պայմանական հրադադարին առնչվող հարցեր: