Մ.Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
15 Դեկտեմբերի, 2007 00:00Ս.թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորեց Ջոզեֆ Փենինգթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ երկու երկրնեի միջև համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում:
Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորեց Ջոզեֆ Փենինգթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ երկու երկրնեի միջև համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում:
Կարևորելով ՀՀ կառավարության և պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը, Ջոզեֆ Փենինգթոնը պատրաստակամություն հայտնեց շարունակել ԱՄՆ աջակցությունը ԱԳԳԾ շրջանակներում իրականացվող գործընթացներին:
Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման մասին, Ջոզեֆ Փենինգթոնը փաստեց, որ ԱՄՆ-ը շարունակելու է լիակատար աջակցություն ցուցաբերել Մինսկի խմբին` ամերիկյան համանախագահի միջոցով, որն ի դեպ, չնայած Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարությունների, հստակ նշել է ԱՄՆ-ի դիքորոշումը. այն է` խնդրի` ռազմական ճանապարհով լուծման բացառում:
Հանդիպման վերջում կողմերն անդրադարձան հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա վիճակին, խոսեցին հետագա անելիքների մասին: