ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ
19 Հունվարի, 2008 00:00Ս.թ. հունվարի 18-ին ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տարեկան հաշվետու զեկույցը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ, տարբեր գերատեսչությունների մամլո քարտուղարներ, մամլո ծառայության պատասխանատուներ, պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողներ:
Իր զեկույցում նախարար Մ.Հարությունյանը ներկայացրեց պաշտպանության բնագավառի` 2007թ. արդյունքները, ինչպես նաև 2008թ. հիմնական խնդիրները:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների լուսաբանման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի կազմավորման 16-րդ տարեդարձի առթիվ «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով պարգևատրեց ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված.
1.«ՄԻՐ» միջպետական հեռուստաընկերության լրագրող Լիանա Ազոյանին,
2.«ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության սեփական թղթակից Տիգրան Լիլոյանին,
3.«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող Օֆելյա Կամավոսյանին,
4.«Հանրային հեռուստատեսության» լրագրող Հայկ Հովհաննիսյանին,
5.«Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Շաքե Ղազարյանին,
6.«ԱՐ» հեռուստաընկերության լրագրող Լիաննա Մնացականյանին,
7.«Հ-2» հեռուստաընկերության լրագրող Հրածին Սաֆարյանին,
8.«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Հասմիկ Օհանյանին: