Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին
22 Հունվարի, 2008 00:00Ս.թ. հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Էնթոնի Քենթորին:
Անդրադառնալով օրեցօր խորացող հայ-Բրիտանական երկկողմ ռազմական համագործակցությանը նախարարը բարձր գնահատեց դեսպանի ներդրումը, փաստեց, որ վերջին տարիներին ռազմական ոլորտում խորացել են համագործակցության կապերը, գրանցվել է առաջընթաց` մաղթելով նրան հաջողություններ հետագա առաքելություններում:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար, ասելով որ հեռանում է Հայաստանից մեծ տպավորություններով:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ԼՂՀ խաղաղ կարգավորման հիմնախնդրին, քննարկեցին տարածաշրջանային անվտանգության առնչվող հարցեր, փաստեցին երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները, մասնավորապես լեզվի ուսուցման, խաղաղապահ առաքելության և զինված ուժերում իրականացվող բարեփոխումների գործում: