Կանցկացվի «Համատեղ աղեղ և Համատեղ նիզակակիր -2008» զորավարժությունների նախնական պլանավորման համաժողովը
25 Հունվարի, 2008 00:00Ս.թ. հունվարի 29-ից փետրվարի 1-ը Երևանում, «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում տեղի կունենա «Համատեղ աղեղ և Համատեղ նիզակակիր-2008» զորավարժությունների նախնական պլանավորման համաժողովը:
Համաժողովին կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
Համաժողովը լուսաբանել ցանկացող ՊՆ հավատարմագրված լրագրողները հրավիրվում են մասնակցելու բացման հանդիսավոր արարողությանը` հունվարի 29-ին, ժամը 08:45-ին: