Մ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱԴԱՅԻ ՊԱՏՎՈ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ

30 Հունվարի, 2008 00:00
Ս.թ. հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կանադայի պատվո հյուպատոս, պարոն Արտաշես Էմինին` ՀՀ-ում Կանադայի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Միշել Մարկոսին ներկայացնելու կապակցությամբ:

Հանդիպման սկզբում հյուրերը շնորհավորեցին Մ.Հարությունյանին` հայկական բանակի կազմավորման 16-ամյակի առթիվ:

ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին ողջունեց հյուրերին` կարևորելով հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, մասնավորապես քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման, քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերը քաղաքական գործընթացներից զերծ պահելու մասին: Ինչպես նաև կարևորեցին ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և Կանադայի նույնանուն հաստատության միջև համագործակցություն սկսելու անհրաժեշտությունը տեղեկատվության փոխանակման ոլորտում: Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերն ընդգծեցին խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհը: Հանդիպման ավարտին քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:
  • Տարածել